«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հայտարարել է, թե «կարծում եմ՝ ոստիկանությունում վստահեն, որ ես անօրինական որեւէ բան չեմ արել։
«ՉԻ»- Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ պրն Օսիպյանն ինչ-որ մեկին առաջարկել էր ստանձնել իր եղբոր որդու կողմից իրականացված դանակահարությունը։ Եղել է նման բան, թե ոչ՝ քննությունը կպարզի, բայց Վալերի Օսիպյանն այսպես թե այնպես իրավացի է. իսկապես, ի՞նչ անօրինական բան կա նրանում, որ ոստիկանն առաջարկում է իր վրա վերցնել ուրիշի արածը։
Վերջին հաշվով՝ դա մեր ոստիկանության սովորական «գործառույթն» է. երբ մի քանի հոգու բռնում են՝ մի երկուսից փող են վերցնում ու բաց թողնում, իսկ նրանց, ովքեր փող չունեն, ստիպում են ամեն ինչ իրենց վրա վերցնել։ Իսկ կոնկրետ այս դեպքում Վալերի Օսիպյանին պետք է ոչ թե պատժել, այլ պարգեւատրել, որովհետեւ իրական մեղավորից՝ իր եղբոր տղայից, հաստատ փող չի վերցրել, այսինքն՝ ցուցաբերել է բացառիկ ազնվություն։
Իսկապես կյանքը դաժան բան է։ Ոչ մի ազնիվ արարք անպատիժ չի մնում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: