Մոսկվայում սպանվել է հայ գործարար Իրինա Զիրոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մոսկվայում անհայտ անձինք կրակել են գործարար Իրինա Զիրոյանի վրա,- հաղորդում է RIA Novosti-ն: Ոստիկանությունից հայտնել են, որ Իրինա Զիրոյանը թիկնապահի հետ եկել էր ճաշելու “Տանուկի” ռեստորանում: Երբ նա դուրս է եկել այնտեղից եւ մոտեցել մեքենային, երկու հոգի կրակ են բացել նրա եւ թիկնապահի վրա: 52-ամյա Զիրոյանը տեղում մահացել է: Նրա թիկնապահ Վալերի Ֆիլատովը ծանր վիրավորվել է և տեղափոխվել վերակենդանացման բաժին: Հանցագործներին բռնել առայժմ չի հաջողվել: RIA Nowosti-ի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Զիրոյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված է եղել:




Լրահոս