
Երեկ հայտնել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ 28-ամյա Դավիթ Սարոյանը մահացել է «Էրեբունի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ իրեն ներարկել է սեփական թուքը և վատացել:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Դավիթ Սարոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ նախկինում 3 անգամ ազատազրկման դատապարտված «Գազան» մականունով դատապարտյալն այս անգամ դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն` խոշոր չափերով)՝ 2 տարի 10 ամիս ժամկետով:
Տաթև Հարությունյան