Այսօր հերձել են փետրվարի 29-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանված 19-ամյա Տիգրան Վարյանին: Դիահերձմանը մասնակցել է Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:Փորձագետի տպավորությամբ, երեխան ըստ երեւույթին դիմադրել է մի քանի հոգու եւ մարդասպաններից մի քանիսը պահել են նրան, մեկը կրակել է: Փորձագետը նրա մահը գնահատել է որպես դիտավորյալ սպանություն: Նա նաեւ նշել է, որ վերքերը երեխան ստացել է մահվանից մի քանի րոպե առաջ: Հիշեցնենք, որ Տիգրան Վարյանի մահվան առիթով Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով , այն է` ինքնասպանության հասցնելը, գործ է հարուցվել:
Զինվորին ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ