Երեկ լուրեր էին տարածվել, որ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար և Բարեկամավան գյուղերը ռմբակոծվել են թշնամու արձակած կրակից:
Armlur.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հաստատեց լուրը` հայտնելով, որ երեկ 22.30-ի սահմաններում ադրբեջանական կողմն ավիրել է ողջ գյուղը:
«Այս անգամ ավերածություններ, իրոք, եղել են: Վնասվել են գյուղի տներից մի քանիսը, մի տուն այրվել է, բնակիչների գույքն էլ անգամ վնասված է»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ սահմանին երեկ բռկված հրդեհը մինչև այժմ էլ կա, գյուղը ծխի մեջ է, իսկ մարդիկ խուճապից դեռ դուրս չեն եկել:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է:
Տաթև Հարությունյան