ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մարտի 1-ը համարեց ոչ միայն հիշատակի օր, այլ քաղաքական տարվա սկիզբ եւ խոստացավ, որ այսուհետ “միտինգները կլինեն հաճախ”:”Սա քաղաքական պայքարի սկիզբն է, որն ամենեւին էլ պառլամանետական ընտություներին չի վերաբերում: Սա նախագահականի առաջին փուլն է”Խոսելով մարտի 1-ի զոհերից` Արամ Մանուկյանը նշեց, որ խոնարհվում է ոչ միայն զոհերի հիշատկի առաջ, այլ նաեւ նրանց հարազատների առջեւ: ՀՀՇ վարչության նախագահը հավատացրեց, որ Կոնգրեսի “սուրբ պարտականություններից մեկը պետք է լինի մարտի 1-ի սպանությունների բացահայտումը, քանի որ նրանք հենց այն հերոսներ են, որոնք ընկել են ժողովրդավարության հաստաման ճանապարհին”:
Ա Մանուկյան. Սա նախագահականի առաջին փուլն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ