Այսօր ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվելու է ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը, որով խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի, ընտրությունների գնալ միայն կուսակցությունների դեմքով: Նախատեսված է, որ նախագիծը կքննարկվի ԱԺ երկրորդ նիստում՝ 14:30-ին, եւ այդ նույն ժամանակ խորհրդարանի մուտքի մոտ հանրահավաք են անցկացնելու Հայ հեղափոխական դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» եւ համամասնական ընտրակարգին կողմնակից մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նկատենք, որ առաջին անգամն է, երբ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն համախմբվել, այլեւ միասնական հանրահավաք է անցկացնելու: Ի դեպ, հանրահավաքի վերաբերյալ ՀՅԴ-ի ներկայացրած իրազեկումը Երեւանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն: Այսինքն` այն «արտոնված է»:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ