
Քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության 10-րդ հոբելյանական համագումարը: Բացման խոսքում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց մի երիտասարդի կողմից իրեն ուղղված նամակը: Այդ նամակում նշված էր, որ մարդիկ պետք է վերցնեն փողոցները, չպետք է հավատան զավթիչի խոսքերին:
Շնորհակալություն հայտնելով երիտասարդին նամակի համար՝ կուսակցության ղեկավարը սկսեց հանձնաժողովների ձևավորման աշխատանքը:
Նշենք, որ այսօր տեղի է ունենալու վարչության կազմի ընտրություն: Ներկա են «Ժառանություն» կուսակցության կարկառուն ներկայացուցիչները՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի, Ռուբեն Հակոբյանի, Արմեն Մարտիրոսյանի և այլոց: