
Շիրակը պայմանագրեր կնքեց երեք աֆրիկացի ֆուտբոլիստների հետ:
Գանացի կենտրոնական պաշտպան, 24-ամյա Էդվարդ Կպոդոյի պայմանգիրը նախատեսված է մեկ տարով և կգործի մինչև 2015թ. հուլիսի 31-ը: Կպոդոյի վերջին ակումբը եղել է Ռուսաստանը ներկայացնող Շինիկ թիմը:
Կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան. 19-ամյա Ստիվ Անոմայի պայմանագիրը նախատեսված է երեք տարով և կգործի մինչև 2017թ. հուլիսի 31-ը: Անոման ԱՍՖԱ ակադեմիայի սան է:
Կոտդիվուարցի հարձակվողական ոճի կիսապաշտպան, 20-ամյա Դիարասուբա Դրիսսայի պայմանգիրը նախատեսված է մեկ տարով: Դրիսան Ակադեմիա Իվուարից վարձավճարով է տեղափոխվել Շիրակ: