
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր ղեկավարած քաղուժի 10-րդ համագումարին ներկայացավ իր հայտնի շարֆով և բարձր տրամադրությամբ:
Ինչպես նման դեպքերում, նա հյուրանոցի բակում կայանած ավտոմեքենայից չիջավ: Ր. Հովհաննիսյանը եկավ ոտքով, լրագրողներին բարևեց միայն գլխով ու լայն ժպիտով՝ խոստանալով «Ժառանգության» հետ կապված բոլոր հարցերի պատասխանը տալ սկսվող համագումարում: