«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ ԲՀԿ Կոտայքի մարզային խորհուրդը որոշել է, թե այդ մարզում ովքեր են առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ՝ թիվ 25 ընտրատարածքում ներկայիս ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանի փոխարեն առաջադրվելու է Դավիթ Քոչարյանը, թիվ 26-ում՝ այդտեղից պատգամավոր դարձած Մելիք Մանուկյանը` նույն ինքը՝ Շշի Մելոն, թիվ 27-ում ԲՀԿ որոշմամբ առաջադրվելու է Մուրադ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի խնամին եւ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի հայրը, իսկ թիվ 28 ընտրատարածքում` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Սմբատ Եղիազարյանը մեզ փոխանցեց, որ իրենց այս որոշումները դեռ պետք է հաստատվեն ԲՀԿ-ում՝ կուսակցության քաղխորհրդի եւ համագումարի կողմից:
ՆՈՒՅՆ ԴԵՄՔԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ