Հասարակությունը պատրաստ չէր երկարատև պայքարի. Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգության» համագումարի ժամանակ  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Ժառանգության» վարչության տարեկան հաշվետվությունը:

Նա ընդգծեց, որ «Ժառանգության» գոյության ընթացում չի եղել մի դեպք, երբ կուսակցությունը չաջակցի ժողովրդի շահին, ընդդիմադիր գործընկերներին: «Դա հաճախ եղել է մեր ես-ի հաշվին: Խորհրդարանական կեղծված ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը տարանջատված թևաթափ էին, մենք փորձեցինք միասնակացնել նրանց, բայց իրավիճակը տագնապահարույց էր, քան կարելի էր սպասել: Ընդդիմադիր ուժերի լավագույն վիճակը նրանց չեզոքությունն էր, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց արժանանալ մարդկանց սիրուն»,-նկատեց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը չգնացին անձնական, նեղ կուսակցական շահերի բավարարման սկզբունքով, թեև կային նման առաջարկներ: Անդրադառնալով հետընտրական  շրջանին` Մարտիրոսյանը նշեց, թե հասարակությունը պատրաստ չէր միասնական փոքր-ինչ երկարատև պայքարի:




Լրահոս