Բրազիլացին ԱԱ-2014-ի եզրափակիչ խաղին կգնա 64 տարի առաջ գնած տոմսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1950թ.-ին, երբ Բրազիլիայում տեղի էր ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, Ժոեդիր Բելմոնտը եզրափակիչ խաղի տոմս էր ձեռք բերել:

Սակայն, խաղին չէր կարողացել գնալ` հիվանդացած մորը խնամելու պատճառով: Այս պատմությունը տղամարդը պատմել է ՖԻՖԱ-ին գրած նամակում, որում առաջարկել է չօգտագործած տոմսը հանձնել Ֆեդերացիայի թանգարանին: Նամակն այնքան է հուզել ֆուտբոլային պաշտոնյաներին, որ նրանք որոշել են այդ «անտիկվար» տոմսի փոխարեն տարեց տղամարդուն երեք նորը տալ` այս առաջնության եզրափակիչ խաղին ներկա լինելու համար:

Բրազիլացին չի էլ պատկերացնում, որ այդ խաղին իր հարազատ բրազիլական թիմը չի մասնակցելու: Այդպես է եղել 64 տարի առաջ, երբ Բրազիլիան զիջեց Ուրուգվային: Այդ պարտությունը խորը վերք հասցրեց բրազիլացի երկրպագուներին, որը չի լավացել մինչ այժմ, և Ժոեդիր Բելմոնտը հույս ունի, որ այժմ իր հնգակի չեմպիոն իր թիմը հաղթանակ է տանելու, տեղեկացնում է ИТАРР-ТАСС-ը:




Լրահոս