Արգենտինայի դատարանը կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրել է երկրի փոխնախագահ Ամադո Բուդուին, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Բուդուին կասկածում են այն բանում, որ էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ նա աջակցել է Ciccone Calcografica ընկերությանը, որը մասնագիտացել է տպագիր արտադրանքի վրա: Քննությունը մասնավորապես ենթադրում է, որ Բուդուի միջամտության շնորհիվ ընկերությունը 2010թ.-ին փրկվել է սնանկությունից, իսկ հետագայում` ձեռնտու պատվերներ ստացել:
Արգենտինայի փոխնախագահն այս պահին շրջագայություն է կատարում Կենտրոնական Աֆրիկայի երկրներով և իր մեղքը բացարձակապես հերքում է: Եթե Բուդուն մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում, հնարավոր է նաև ընտրովի պաշտոններ զբաղեցնելու ցմահ արգելք: