ՄԻԱՅՆ ՕԳՈՒՏ ԿՏԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը ցավում է, որ «Հանրապետություն» կուսակցությունից միայն Արամ Սարգսյանն է լինելու Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում: Անդրադառնալով «Հանրապետության» վերջին հայտարարությանը, թե իրենք պատգամավոր դառնալու ամբիցիաներ չունեն եւ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում առաջադրում են միայն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը, ասաց. ««Հանրապետություն» կուսակցության մեր ընկերների հետ, սկսած այդ ուժի ստեղծման օրվանից, պայքարել ենք միասին: Շատ լավ ճանաչում եմ բոլորի մարդկային ունակություններն ու նկարագիրը, եւ ճանաչելով նրանց` շատ եմ ցավում, որ չեն լինելու համամասնական ցուցակում: Անշուշտ, իրենց ներկայությամբ նրանք մեծագույն օգուտ էին բերելու: Բայց որեւէ մեկին իրավունք չի տրված այդ կուսակցության որոշումը գնահատելու»:




Լրահոս