ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը ծնվել է 1962թ. օգոստոսի 29-ին, Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում: Նա դասվում է այն քիչ պաշտոնյաների թվին, ովքեր ծառայել են բանակում: 1982-1984թթ. Ա. Ախոյանը ծառայել է խորհրդային բանակում: Փաստորեն, նա բացի պատգամավորական գործունեությունից, սեր ունի նաեւ արվեստի հանդեպ: 1985թ. ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Պատգամավորը հանդիսանում է մի շարք ՍՊ-ների հիմնադիր տնօրեն: 2001-2002թթ.՝ «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ որպես հիմնադիր տնօրեն, 2003-2004թթ.` «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ.` «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետեւ` նախագահ: ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով ընտրվել է ԲՀԿ-ից: 2012թ. մայիսի 6-ին կրկին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Անդրադառնանք ԲՀԿ պատգամավորի դրամական միջոցներին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը բավականին հետաքրքիր փաստեր է ներկայացնում: Պարզվում է` Ախոյանը ոչ մի շարժական կամ անշարժ գույք չունի: Նորմալ է, երբ նրանք իրենց հայտարարագրում իրական տվյալներ չեն ներկայացնում: Սակայն, այստեղ հետաքրքրություն է ներկայացնում մեկ այլ հանգամանք: Պատգամավորը ոչ միայն գույք չունի, այլեւ կուտակած գումարներ: Նրա հայտարարագրում դրամական միջոցներ հատվածը դատարկ է: Սակայն մեկ տարվա ընթացքում նա կարողացել աշխատավարձի եւ շահաբաժնի շնորհիվ մոտ 38 մլն դրամ վաստակել:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս