«ՀՅԴ-ն հավաքագրում է չկաշառող կամավորներ»:
Կուսակցություններն անհասկանալի կասկածամտությամբ են սկսել վերաբերվել իրենց շարքերին: Ուրիշ դեպքում նրանք միշտ էլ հայտարարում են, թե հազարավոր մարդիկ ունեն, որոնք տեղն եկած ժամանակ ամեն ինչ կանեն ընտրությունների արդար ընթացքն ապահովելու ուղղությամբ: Բայց ինչպես երեւում է, որքան ընտրությունները մոտենում են, այնքան քաղուժերի կասկածները մեծանում են: Ու նրանք ակնհայտ թերահավատությամբ են խոսում հավատարիմ կուսակցականների անկաշառ լինելու մասին: Սա նշանակում է, որ մեր երկրում ընտրակաշառքն այնպիսի ծավալներ է ընդունել, որ այլեւս հնարավոր չէ կանխել: