ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺՈՆ ԵՎ ԷՄՄԻՆ ՄԻԱՍԻՆ

Օրերս երաժիշտ, դիջեյ եւ պրոդյուսեր Սերժոն իր հարազատների եւ ընկերների հետ նշեց իր 30-ամյակը: Անդրադառնալով իր անձնական կյանքին, դիջեյ Սերժոն նշել է, որ չի անտեսում այն ու լուրջ մտածում է ամուսնանալու մասին: Աստղային նեղ շրջանակին վաղուց հայտնի է Սերժոյի եւ երգչուհի Էմմի Բեջանյանի կապի մասին: Նրանք արդեն մի քանի տարի է, ինչ գաղտնի ընկերություն են անում: Էմմին ու Սերժոն միջոցառումների ժամանակ երբեք միասին չեն հայտնվում, իսկ նրանց աստղային ընկերախումբը սրբորեն պահպանում է փոքրիկ գաղտնիքը չտարածելու պատվիրանը: Եթե Սերժոն արդեն մտածում է ամուսնանալու մասին ու դրա մասին խոսում է բարձրաձայն, նշանակում է՝ հայտնի երգչուհու եւ ոչ պակաս հայտնի դիջեյի կապը բավականին խորացել է, ու նրանք շուտով հանրությանը կհայտարարեն իրենց մտադրությունների մասին:

«ԱՍՊԵՏԻ ԿԻՆ»՝ ՋՈԼԻԻՆ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին ասպետի կնոջ տիտղոս է շնորհել, որը կանանց համար ասպետի տիտղոսին համարժեք է համարվում: Հոլիվուդյան դերասանուհին պարգեւ է ստացել ռազմական հակամարտությունների գոտիներում սեռական բռնության դեմ գլոբալ քարոզարշավին ակտիվ մասնակցության համար: «Արտաքին քաղաքականության հետ կապված պարգեւ ստանալն ինձ համար նշանակալի է, որովհետեւ հենց դրան եմ մտադիր նվիրել կյանքս»,-հայտնել է Ջոլին: Սակայն, քանի որ դերասանուհին բրիտանուհի չէ, նրան չեն դիմի այդ տիտղոսով:

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է

Լաս Վեգասում 88 տարեկան հասակում մահացել է լեգենդար երգիչ Ջիմմի Սքոթը: Երգիչը հայտնի է դարձել դեռեւս 40-ական թվականներին, երբ կատարել է «Everybody’s Somebody’s Fool» երգը: Սքոթը հանդես է եկել այնպիսի հայտնի երգիչների հետ, ինչպիսիք են Չարլզ Մինգուսը, Լեստեր Յանգը, Չառլի Պարկերը: Սակայն Սքոթին համաշխարհային հռչակ բերեց «Թվին Պիկս. կրակ, արի ինձ հետ» սերիալը: Սքոթը տիրապետում էր տղամարդկանց մոտ հազվադեպ հանդիպող ձայնին` կոնտրալտոյին:

 




Լրահոս