
«Եթե ես գնամ, Օպերայի հայաթում երգեմ, ժողովուրդը հելնելու ա շոշի վրա ու ընկնեն ավտոյի տակ: Բա, իրականում ժողովրդի անվտանգության մասին եմ մտածում»:
Եթե Թաթուլի երգի հետեւանքը կարող է մահվան ելքով ավարտվել, ապա ճիշտ էլ արել է երգիչը, որ երբեւէ Օպերայի բակում չի երգել ու որոշել է մեկընդմիշտ Միացյալ Նահանգներում հաստատվել: Ժողովրդի անվտանգության մասին իսկապես մտածել է պետք, այլապես հետեւանքները ոչ միայն այս, այլեւ մյուս դեպքերում չափազանց ծանր են լինում: Թաթուլ Ավոյանի օրինակին շատերը պետք է հետեւեն. ընդ որում` վաղօրոք: Շատերը հեռուստաէկրաններից են երգում` առանց պատկերացնելու, թե մարդկանց բնակարաններում դրա հետեւանքով ինչ է տեղի ունենում: Քիչ չեն նաեւ հեռուստաէկրանները կոտրելու դեպքերը: Այնպես որ, լռելը ճիշտ է: