ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղծառայողները ստանո՞ւմ են վարձատրություն: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ինչ կարգով է դա իրականացվում:

Ռիմա Մելքոնյան (32 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցման ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար uահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնյայի դրույքաչափով, uակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը: Ամսական դրամական փոխանցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից` քաղծառայողի նախկին բանկային հաշվին:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են: Նախատեսված բարձրացումը հավանաբար պետական համակարգի բոլոր աշխատողների համար համաչափ չի լինի: Այս համակարգում աշխատողները, ըստ զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձ կստանան հատուկ սանդղակով սահմանված դրույքաչափով: Ի դեպ, քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը հուլիսի 1-ից սահմանվում է 66 հազար 140 դրամ` այժմյան 45 հազարի փոխարեն:

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ հասկանալ, թե շինարարության եւ քանդման թույլտվության փաստաթուղթն ի՞նչ է իրենից ներկայացնում: Ո՞րն է կոնկրետ այդ փաստաթուղթը եւ խնդրում եմ ասեք, թե ով է տալիս նման թույլտվություն:

Քաջիկ Մինասյան (49 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ շինարարության թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է կառուցապատողի` ինչպեu նոր կառուցապատման նպատակով uահմանված կարգով տրամադրված հողամաuում, այնպեu էլ գոյություն ունեցող շենքերում եւ շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը: Քանդման թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է uեփականատիրոջ կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձի` շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը: (ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 2-րդ, 3-րդ կետեր):
Միաժամանակ հայտնում ենք, որ համայնքի վարչական uահմաններում շինարարության (քանդման) թույլտվությունը կառուցապատողին (uեփականատիրոջը կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձին) տալիu է համայնքի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ: (ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 7-րդ կետ):

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեuված է ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 1,005.0 հազար դրամ:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել, թե ընդհանրապես ո՞վ ունի հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Տիգրանուհի Բաբայան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Բաբայանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) կողմից հաշմանդամ ճանաչած անձին`
ա) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով` անկախ ապահովագրական ստաժից,
բ) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձն ունեցել է հետեւյալ ապահովագրական ստաժը`
Տարիքային խումբը Ապահովագրական ստաժը
մինչեւ 23 2 տարի
23 – 26 3 տարի
26 – 30 4 տարի
30 եւ ավելի 5 տարի

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում ներկայում գրանցված է հաշմանդամություն ունեցող ավելի քան 189 հազար անձ, որոնց շուրջ 92%-ը չի աշխատում:

 




Լրահոս