
Երևանցի թափառաշրջիկը ֆուտբոլային այնպիսի հնարքների է տիրապետում, որ հայկական ակումբների բազմաթիվ ֆուտբոլիստներ հաստատ կնախանձեն նրա սպորտային կարողություններին:
Ինքնակոչ ֆուտբոլիստն այս օրերին, բնականաբար, տարված է ֆուտբոլի աշխարհի առաջանությամբ ու իր զգացողություներն արտահայտում է ֆուտբոլային անկանոն հնարքներով: Իր կարողությունները ցուցադրելու համար նա ամենևին էլ վատ տարածք չի ընտրել: Կարապի լճի տարածքը հանդիսատեսների պակաս չունի:
Իսկ Armlur.am-ի տեսախցիկի ուշադրությունից նման կարողություններով օժտված ֆուտբոլասերն ու ֆուտբոլիստը, բնականաբար, չէր վրիպի: