ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՂՄ ՊԱՏԻԺ

«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի եւ ԼՂՀ դատախազության միջեւ պատգամավորի մահափորձի գործով դատավարության ընթացքում առաջացան լուրջ խնդիրներ: Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին մահափորձ էր կատարվել Վիտալի Բալասանյանի դեմ, եւ ԼՂՀ դատախազությունը սույն գործով նախաքննության ընթացքում, ըստ Բալասանյանի, խախտել էր սույն գործով ունեցած որոշակի պայմանավորվածություններ, գործով արդարացի քննություն կատարելու ուղղությամբ: Եվ այսպես, Վիտալի Բալասանյանի դեմ սպանության փորձ կատարած անձանց բավականին մեղմ մեղադրանք է առաջադրվել եւ հիմա Բալասանյանը պահանջում է, որ նախաքննական մարմինն՝ ի դեմս ԼՂՀ դատախազության վերանայի ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը: Մեզ հասած տեղեկություններով՝ Վիտալի Բալասանյանը նկատել է, որ նախաքննություն իրականացնող մարմինը մեղադրյալներին մեղմ պատիժ սահմանելով, ունի որոշակի շահագրգռվածություն: «Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ Արցախի հերոսը, ԼՂՀ ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում հայտարարել է, որ իր դեմ իրականացված սպանության հետեւում պատվիրատուներ կան: Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավորի սպանության փորձի համար մեղադրվում են Ստեփանակերտի բնակիչներ Արա Ավետյանը եւ Սերգեյ Հարությունյանը:

ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող մի շարք դատապարտյալների հարազատներ այս օրերին դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ խնդրել՝ օգնել իրենց որեւէ տեղեկություն իմանալ պատիժը կրող իրենց ազգականներից: «Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած «Նուբարեշեն» ՔԿՀ-ի հարազատներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, տեղյակ պահեց, որ քրեակատարողական հիմնարկներում խլացուցիչներ են տեղադրել, որպեսզի դատապարտյալները որեւէ միջոց չունենան կապ հաստատելու իրենց հարազատների հետ:




Լրահոս