«ԴՈՒՐՍ ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ»-Ի ԱԿՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արագաչափերի, կարմիր գծերի եւ տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ավտոերթն էր անցկացնում Արշակունյաց պողոտայից: Երթին մասնակցող մեքենաները զարդարված էին «Դուրս մեր գրպանից» գրությամբ պաստառներով եւ եռագույն դրոշներով: Մինչեւ ավտոերթի սկսվելը ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ պահանջելով, որ Կենտրոն համայնքի տարածք չմտնեն՝ պատճառաբանելով, որ դա կխոչընդոտի երթեւեկությունը եւ կծանրացնի այն: Ավտոերթի մասնակիցների ճանապարհը, սակայն, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ փակեցին մի քանի ոստիկանական մեքենաներ եւ թույլ չտվեցին գնալ դեպի Տիգրան Մեծ: Ի դեպ, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մի քանի անդամներ նույնիսկ բերման ենթարկվեցին, ովքեր ավելի ուշ ազատ արձակվեցին:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում եւ դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչեւ նոր կանոնակարգի հաստատվելը:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս