Երեկ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից անձը չպարզված մի քաղաքացի իրեն ցած է նետել: Տղամարդը, որը կլինի մոտ 40-ից 45 տարեկան, «Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, որից հետո իրեն ցած նետել կամրջից: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը «Ռաֆ 4»-ի մեջ հայտնաբերել է մեկ շիշ բացված կոնյակ: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երեւանի բնակիչ 34-ամյա Գ. Ս.-ն է, ով աշխատում էր «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունում որպես բաժնի ղեկավար: Նա ամուսնացած էր եւ ուներ 2 տարեկան երեխա:
ՀԵՐԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ