Փետրվարի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա Երեւան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգի փորձարկում-շնորհանդեսը: Հինգ սեյսմիկ կայաններից ստացված տեղեկատվությունը կհաղորդվի ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին: Իսկ սերվերի ժամանակակից ծրագրային ապահովման փաթեթների օգնությամբ ավտոմատ կգնահատվի Երեւանի տարբեր տեղամասերում երկրաշարժի ուժգնության ազդեցությունը, ինչն էլ ավտոմատ շուրջօրյա կարտապատկերվի մոնիտորի վրա:
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ