
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից սպառնացող վտանգի պատճառով 83 հազար ընտանիքներ լքել են Իրաքի Նայնավա նահանգում գտնվող իրենց տները:Այս մասին հաղորդել է իրանական «Press-TV» հեռուստատեսությունը:
Նայնավայից բախուստի դիմած ընտանիքներից շատերը տեղափոխվել են Իրաքի հյուսիսայի և հարավային այլ նահանգներ:
Իրաքյան Կարմիր Խաչը մտահոգված է փախստականների շրջանում հումանիտար իրավիճակի վատթարացման պատճառով, որոնց թիվը ծայրահեղականների գործողությունների արդյունքում անշեղորեն աճում է: