Լիխտենշտեյնը սառեցրել է Յանուկովիչի հաշիվները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիխտենշտեյնի իշխանությունները որոշել են սառեցնել 30մլն դոլարի հաշիվները, որոնք պատկանում են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա մերձավորներին. տեղեկացրել են արևմտյան լրատվամիջոցները:

Ինչպես նշվում է, բացի այդ` Լիխտենշտեյնի դատախազությունը գործ է հարուցել փողերի լվացման հետ կապված:

Ներկա պահին հայտարարվել է ակտիվների օրինական ստացման մեջ կասկածվող 4 անձանց մասին, սակայն նրանց անունները չեն հրապարակվում:

Հունիսի կեսին Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին հայտնել էր, որ Լիխտենշտեյնն արգելափակել է Յանուկովիչի և նրա շրջապատի՝ 1,3 միլիարդ դոլար արժողությամբ հաշիվները: Նրա խոսքով՝ բացի Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչից՝ այդ ցանկում էին նրա որդին՝ Ալեքսեյը, ինչպես նաև՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց դեմ Ուկրաինայում հարուցվել են քրեական գործեր:




Լրահոս