Դոմինիկանայում Հռոմի պապի նախկին դեսպան Յոզեֆ Վեսելովսկին հոգևոր ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել սեքսուալ բռնություն կատարելու մեջ: Նախկին դեսպանի դեմ կիրառվել է ծայրագույն պատիժը՝ նրան զրկել են հոգևոր կոչումից: Վեսելովսկին 2 ամիս ունի այս վճիռը բողոքարկելու համար: Նրա գորքը քննում է նաև Վատիկանի տրիբունալը, քանի որ նախկին դեսպանն այդ քաղաք-պետության քաղաքացին է:
2013-ին Վեսելովսկուն պաշտոնից հեռացրին Դոմինիկանայում նրա դեմ մանկապղծության համար հարուցված գործի պատճառով: Ինչպես գրել էին տեղի լրատվամիջոցները, հոգևորականը վճարել էր անչափահաս տղաներին սեքսի դիմաց:
Վեսելովսկու կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունները հետաքննվում են նաև Լեհաստանում, որտեղ ծնվել է հոգևորականը: Այդ երկրների դատարաններն առայժմ որոշում չեն կայացրել նրա գործով:
Ինչպես նշում է Associated Press-ը, պաշտոնից հեռացվելու պատճառով՝ Վեսելովսկին դոմինիկանական իրավասությունից դուրս է հայտնվել: Վատիկանի նման քայլը կասկածի տակ է դրել հոգևորական մանկապիղծներին արդար պատժելու՝ կաթոլիկ եկեղեցու մտադրությունը: