
Վերջերս Գյումրի քաղաքի ռազմական կայաններից մեկում ռուս ականավոր զինագործ Կալաշնիկովի արձանը տեղադրելու փաստի մասին երևանցիները տեղյակ չեն:
Armlur.am-ի զրուցակիցների մի մասը կողմ էր ականավոր գիտնականի` Հայաստանում նույնպես արժեվորելուն ու գնահատելուն, քանի որ նրա ստեղծած զենքը հնարավորություն է տվել պայքարել ֆաշիզմի դեմ:
Մյուսներն էլ տարակուսած էին ու նշում էին, որ արձաններ տեղադրելու շուրջ տարօրինակ իրավիճակ է վերջին շրջանում ստեղծվել, և ում արձանն ասես, որտեղ ասես` սկսել են տեղադրել:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան