Ձեզ զանգահարել և ամսագիր առաջարկե՞լ են. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր համաքաղաքացիների բնակարանների հեռախոսները արդեն գրեթե ռմբահարվում են անհայտ ու անծանոթ խմբագրությունների զանգերից, երբ լսափողի մյուս կողմում համառ ու պարտաճանաչ մեկը փորձում է ինչ-որ բարեգործական ամսագիր առաջարկել:

Որպես կանոն, նշվում է, թե վաճառված ամսագրերի հասույթը բարեգործական նպատակների ու հատկապես հիվանդ մանուկների բուժմանն է հատկացվելու:

Հավաստիանալու համար, թե որքանով են մարդիկ հավատում նման բարեգործություններին, Armlur.am-ը դիմեց երևանցիներին:

Պարզվեց, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը անհայտ բարեգործներին չի հավատում և սկսել է մերժել նաև ամսագիր գնելու հեռախոսային առաջարկները:

Մյուսներն էլ նշում էին, որ դեռևս գնում և ուզում են հավատալ, որ իրենց գումարը նպատակին է ծառայելու, քանի որ առաջարկի հիմքում այնպիսի բարձր մարդասիրական գաղափար է դրվում, որն անկախ ամենից դժվար է անտեսել:

Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս