«ՕՍԿԱՐ-2012»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց «Օսկար»-ի 84-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էին մոտ երեք հազար հյուրեր: Երեկոյի հաղորդավարն էր դերասան եւ շոումեն Բիլի Քրիսթալը, ով արդեն 9-րդ անգամ էր ստանձնում հաղորդավարի դերը: Ի դեպ, այս լուրջ իրադարձությունն ուղիղ եթերով հեռարձակվում էր 225 երկրում: Նրանց, ովքեր բաց են թողել մրցանակաբաշխությունն ու չեն տեղեկացել արդյունքների մասին, ներկայացնում ենք հաղթողների անունները:
Տարվա «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մերիլ Սթրիփը` «Երկաթե լեդի» ֆիլմում Մարգարետ Թետչերին մարմնավորելու համար: Ի դեպ, նա արդեն երկրորդ անգամ է արժանանում «Օսկար»-ի: Տարվա «Լավագույն դերասան» է ճանաչվել Ժան Դյուժարդեն`  «Արտիստը» ֆիլմի համար:
Այս տարվա «Օսկար»-ի ֆավորիտն է «Արտիստը» ֆիլմը, որը ճանաչվել է լավագույնը գրեթե բոլոր հիմնական անվանակարգերում: Ներկայացնում ենք անվանակարգերն ու  հաղթողներին. «Լավագույն ռեժիսոր»`  Միշել Հազանավիչուս («Արտիստը»),  «Երկրորդ պլանի լավագույն դերասան»` Քրիսթոֆեր Փլամեր («Սկսնակները»), «Երկրորդ  պլանի լավագույն դերասանուհի»` Օկտավիա Սփենսեր («Աղախինը»), «Օտարալեզու լավագույն ֆիլմ»` «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը» (Իրան), «Անիմացիոն լավագույն  ֆիլմ»` «Ռանգո», «Ադապտացված լավագույն սցենար»` «Հետնորդները», (Ալեքսանդր Փեյն, Նետ Ֆիքսոն, Ջիմ Ռաշ), «Օրիգինալ լավագույն սցենար»`  «Կեսգիշերը Փարիզում» (Վուդի Ալեն), «Լավագույն  օպերատոր»` «Ժամանակի պահապանը» (Ռոբերտ Ռիչարդսոն), «Լավագույն մոնտաժ»` «Վիշապի դաջվածքով աղջիկը» (Էնգուս Վոլ, Քըրք Բաքսթեր), «Լավագույն ձայն»` «Ժամանակի պահապանը», «Լավագույն էֆեկտներ»` «Ժամանակի պահապանը», «Լավագույն բեմադրիչ»` «Ժամանակի պահապանը», «Լավագույն կոստյում»` «Արտիստը» (Մարք Բրիջես), «Լավագույն վավերագրական ֆիլմ»` «Անպարտելի», «Անիմացիոն կարճամետրաժ լավագույն ֆիլմ»` «Մորիս Լեսմորի ֆանտաստիկ թռչող գրքերը»:




Լրահոս