
Հունիսի 21-ին ժամը 05:30-ի սահմաններում ահազանգով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ մեկնած ոստիկանները անհետաձգելի բուժօգնությունից հետո նոր ուշքի եկած քաղաքացուց կատարվածի մասին ոչինչ իմանալ չկարողացան:
Պատճառը ոչ ստացած դանակի հարվածներն էին, ոչ էլ կորցրած արյունը:
Քաղաքացին ի վիճակի էր նպաստել դեպքի բացահայտմանը: Բայց նշեց միայն. անհայտ անձը անհայտ առարկայով հարվածել է մեջքին: Ոչինչ չասող այս բացատրության մեջ այնուամենայնիվ ինչ որ բան կար:
Մանրամասները` Police.am-ի տեսանյութում: