Դուրս են վռնդել սեփական բնակարանից՝ ծխելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դյուսելդորֆ քաղաքում գտնվող բազմաբնակարանանոց շենքից դուրս են վռնդել համառ բնակչին, որը չի ցանկացել հրաժարվել ծխելուց:

Ծխախոտի հոտը նրա բնակարանից դուրս է եկել և ներխուժել այլ բնակիչների բնակարաններ. տեղեկացնում է Euromag-ը:

75-տարեկան տղամարդը, ով 40 տարի ծխել է, դատի է տվել տան սեփականատիրուհուն, սակայն՝ գործը տանուլ տվել:

Վերջերս բնակարանից թոշակառուին դուրս հանելու մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել Շվեյցարիայում: Սակայն այս դեպքի պատճառը ծխելը չի եղել: Ժնևում բնակվող 90 տարեկան տղամարդը նամակ է ստացել՝ քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանն ազատելու պահանջով:

Շենքի բնակարանները տնօրինող ընկերությունը պարզաբանել է, որ բնակչի հետ պայմանագիրը չեղյալ է համարվել՝ վերջինիս «անթույլատրելի վարքի» պատճառով: Պարզվում է, որ տարեց մարդը կերակրել է աղավնիներին և նրանց իր պատշգամբ գրավել:




Լրահոս