Հայրը ոստիկանության Կոտայքի բաժնում ծեծի է ենթարկել դստեր նախկին ամուսնուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան քաղաքի 62-ամյա բնակիչ Արամ Բալբաբյանը դստեր` Գայանե Նագդալյանի երեխաների հետ կապված վիճաբանել է դստեր նախկին ամուսնու` Արտավազդ Նագդալյանի հետ, ապա սկսել հարվածել նրան:

Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հոկտեմբերի 19-ին` ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Կոտայքի բաժնում, երբ Բալբալյանը եղել է կնոջ եղբայր Նիկոլայ Նալթակյանի հետ միասին: Այս ամենից հետո Հ. Նալթակյանը բռունցքով հարվածել է Ա. Նագդալյանի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Հետագայում դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ ծեծի հետևանքով դստեր նախկին ամուսնու առողջությանը պատճառվել է ձախից վերին շրթունքի ներսային մակերեսի սալջարդ վերքի և շրջակա արյունազեղման, ձախից ստորին շրթունքի առաջավերին մակերեսի, աջից ստորին շրթունքի ներսայի մակերսի, միջին գծով ստորին շրթունքի ներսային մակերեսից ստորին ատամնաշարի լնդի վրա անցումով արյունազեղումների ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 118 հոդվածի չափանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել է նաև Նոր Հաճն քաղաքի բնակիչ Հրաչիկ Նալթակյանին, ով, ինչպես արդեն նշեցինք, տուժողի նախկին կնոջ հորաքրոջ ամուսինն է:

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Քր.գործը մակագրվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Մխիթար Պապոյանին:




Լրահոս