
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին տված բացատրությունում նշել է, թե պատահմամբ է կծել իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը:
«Ամեն ինչ տեղի չի ունեցել այնպես, ինչպես դուք եք ներկայացնում: Կծելը միտումնավոր բնույթ չէր կրում: Պայքարի ժամանակ ես կորցրի հավասարակշռությունը և ընկա մրցակցի վրա: Այդ դրվագում ես դեմքով բախվեցի նրան, ինչի պատճառով վնասեցի ատամներս ու այտս»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը բաց է թողնելու Ուրուգվայի հավաքականի առաջիկա 9 խաղերը: