“”Այսօր ՀԱԿ-ի ցուցակը հրապարակելո՞ւ եք””. երեկ այսպիսի հարց ուղղեցինք ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: “”Ոչ””, հակադարձեց նա: “”Իսկ ե՞րբ եք հրապարակելու””, շարունակեցինք մենք: “”Ընտրություններից հետո””, կատակեց նա: Մենք էլ դժգոհեցինք, թե ՀՀԿ և ԲՀԿ համամասնական ցուցակների մասին ամեն ինչ գիտենք, իսկ ՀԱԿ-ի ցուցակը խիստ գաղտնի է պահվում: Տեր-Պետրոսյանն էլ հակադարձեց. “”ՀԱԿ-ի ցուցակը գիտի միայն ՊԱԿ-ը””: Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը բացեց ՊԱԿ հապավումը` Պետական անվտանգության կոմիտե, այսօր արդեն` ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն””,- գրում է թերթը:
Չորրորդ ինքնիշխանություն.ՀԱԿ-ի ցուցակը գիտի ՊԱԿ-ը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ