ԱԺ “”Բարգավաճ Հայաստան”” խմբակցության պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը, որ 2007-ին պատգամավոր էր ընտրվել Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքից, երեկ թերթի թղթակցին ասել է, որ մեծամասնականով չի առաջադրվելու և չի ընդգրկվելու ԲՀԿ համամասնական ցուցակում: Պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ ուզում է զբաղվել բիզնեսով: Թերթին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ն որոշել է այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել գործող պատգամավոր Մելիք Մանուկյանի թեկնածությունը, որը նախորդ ընտրություններում Աժ էր մտել Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքից. նա ի սկզբանե չէր ուզում մեծամասնականով առաջադրվել և փորձում էր Աժ անցնել ԲՀԿ համամասնական ցուցակով: 27-ում էլ, ըստ թերթի տեղեկությունների, ԲՀԿ-ն առաջադրելու է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամու` Մուրադ Գուլոյանի թեկնածությունը, որը 2007-ին պատգամավոր էր դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով: Ի դեպ, Կոտայքի մարզի մյուս ընտրատարածքում էլ` թիվ 25-ում (սա Հրազդանը ներառող ընտրատարածքն է), ԲՀԿ-ն առաջադրելու է Դավիթ Քոչարյանի թեկնածությունը, որը տակավին անհայտ դեմք է քաղաքական դաշտում:
Հայկական ժամանակ. Մելիքյանը, Գուլոյանը եվ տակավին անհայտ դեմք Դավիթ Քոչարյանը` ԲՀԿ մեծամասնականի թեկնածուներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ