Հրապարակ. Խաչատուր Սուքիասյանը կպայքարի Գարեգին Նուշիկյանի հե՞տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հակասական տեղեկություններ հայտնվեցին “”Սիլ գրուպ”” կոնցեռնի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Նախ գրվեց, որ չի առաջադրվելու, ապա նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հայտարարեց, որ եղբայրը թերևս կառաջադրվի: Երեկ թերթի թղթակցի հարցմանն ի պատասխան` “”Սիլ գրուպ”” կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է, որ Խաչատուր Սուքիասյանն այժմ գործուղման է Չինաստանում և միայն երկու օրից վերադառնալուց հետո անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին: Ի դեպ, այս ընտրատարածքում արդեն իսկ իր առաջադրման մասին հայտարարել է “”Նուշիկյան”” ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: 




Լրահոս