
Արքայազն Հարրին հունիսի 27-ին Բրազիլիայից Չիլի է ուղևորվել, որտեղ միանգամից ձեռքի և սրտի առաջարկություն է ստացել հաղորդավարուհի Բերնադիտա Միդլթոնից: Երբ 29-ամյա միապետը ժամանել է Սանտյագոյի հյուրանոցներից մեկը, տեղի հեռուստաաստղը վազել է նրա մոտ և բացականչել.
«Ես Միդլթոն եմ: Իմ ազգանունը Միդլթոն է` ինչպես արքայադուստր Քեյթինը: Ես քո կինը կդառնամ, Հարրի»: Արքայազնը պատասխանել է, որ ճանաչել է նրան, քանի որ վերջինիս նկատել է դեռ օդանավակայանում: Հարրին ծիծաղել է և կատակով ընդունել այդ առաջարկությունը: