Դատապարտված «օրենքով գողն» անհետացել է. Վրաստանում սկանդալ է հասունանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է «Прайм Крайм»-ը, Թբիլիսիում սկանդալ է հասունացել` կապված 50-ամյա «օրենքով գող» Ռոման Բարբակաձեի (Ռեմեն) անհետացման հետ, ում հունիսի 21-ին Ուկրաինայից դեպորտ էին արել:

ՆԳՆ աշխատակիցները, սպասելով Բարբակաձեին օդանավակայանի սպասասրահում, գողին չեն գտնում մարդատար ինքնաթիռից իջնող ուղևորների շրջանում:

Հիշեցնենք, որ 1 շաբաթ առաջ ավելի վաղ բազմիցս դատապարտված «օրենքով գող» Ռոման Բարբակաձեն ձերբակալվել էր Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցների կողմից: Ձերբակալման ժամանակ նա ոստիկաններին ներկայացրել էր Ղրղզստանի քաղաքացի ոմն Ռամին Ալխազովի անձնագիր:

 

roman-barbakadze-vor-v-zakone-criminalnaya.ru19201

 

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել բերման ենթարկվածի իսկությունը, պարզվել է, որ նա գտնվում է հետախուզման մեջ Վրաստանի ՆԳՆ-ի կողմից` գողական աշխարհին պատկանելու մեղադրանքով:

Երկու օր անց Բարբակաձեին ուղարկել են հայրենիք, որտեղ հենց օդանավակայանում պետք է նրան ձեռնաշղթաներ հագցնեին: Սակայն ոստիկաններից առաջ, տարածված լուրերի համաձայն, ժամանել է Վրաստանի ՆԳՆ գլխավոր տեսչության գործընկերները, ովքեր տարել են «օրենքով գողին» հենց ինքնաթիռի սրահից և տեղափոխել են անհայտ ուղղությամբ:




Լրահոս