ԼՂ նախագահն ընդունել է Իսպանիայի սենատի անդամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարցային:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Եվրոպայի փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Բասկերի Երկրի եւ Արցախի միջեւ կայուն կապերի հաստատման խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս