
Նախընտրական քարոզարշավի շրջանակում Ֆրանսիայի Բայոնա քաղաքում գործող նախագահ, նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզիին դիմավորել են սուլոցներով եւ ձվերով:”5 տարվա ընթացքում ոչինչ չես արել”,-բացականչել են քաղաքի կենտրոնում հավաքվածները:Հաղորդվում է, որ հավաքվածներից ոմանք Ֆրանսիայի նախագահի ուղղությամբ ձվեր են նետել: Սարկոզիի թիկնապահները նրան ամբոխից ազատելու հարա,մ մի կերպ հասցրել են մոտակա բար:Սարկոզին ստիպված է եղել մոտ մեկ ժամ այդ բարում անցկացնել, դրանից հետո լքել քաղաքը: Նշենք, որ Սարկոզիի հետ նման մի դեպք էլ տեղի էր ունեցել 2011թ. ամռանը. ֆրանսիական Բրա քաղաք կատարած այցի ժամանակ քաղաքացիներից մեկը բռնել էր Սարկոզիի օձիքն ու քաշել։