Միցուբիշի պաջերո-ն Սարալանջի ճանապարհին 200 մետրից ավել գլորվել է ձորը (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես  armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:50-ի սահմաններում,  Միցուբիշի պաջերո մակնիշի 11 ՕԼ 770 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ ընթանալիս մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել 50-ամյակի հուշահամալիրի տակ գտնվող ձորակում։ Վթարի հետևանքով վարորդը և մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։




Լրահոս