Ֆոլքսվագեն-ը բախվել է ծառին. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1–ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Նորայր Խլղաթյանը, վարելով Ֆոլցվագեն մակնիշի 23 ՕԼ 220 համարանիշի ավտոմեքենան, Սևան–Երևան ավտոճանապարհի 41-րդ կմ–ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև բախվել հաստաբուն ծառին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ Նորայր Գասպարյանը, Արշակ Առաքելյանը և Նորայր Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի քաղաքային հիվանդանոց։ 




Լրահոս