Ջրահարս հյուրանոցային համալիրի մոտ գյուղապետի ազգականը Միցուբիշի պաջերոե-ով վթար է ստեղծել (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00–ի սահմաններում Երևան–Արտաշատ ավտոճանապարհի Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկում Միցուբիշի պաջերո մակնիշի 55 VV 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել “Դեյվու” Լ 2173 համարանիշի տաքսի ավտոմեքենային, այնուհետև 30 մետր վարելով՝ բախվել է “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 27 ՍՍ 808 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մարմնական վնասվածքներով 4 հոգի տեղափոխվել են երկուսը Մասիսի, երկուսը ՝ Արտաշատի քաղաքային հիվանդանոցներ։ Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ “Միցուբիշի պաջերո”–ն վարել է Լանջազատի (նախկին Զովաշեն) գյուղապետ Հրայր Հակոբջանյանի ազգականը, ով վթարի վայրից դիմել է փախուստի։ Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայրում էր նաև Լանջազատի գյուղապետը, սակայն տեսնելով ֆոտոլրագրողին՝ վթարի վայրից հեռացավ։”Միցուբիշի պաջերո–ն վարել է Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, 32-ամյա Վարդան Հակոբջանյանը, Ֆորդ տրանզիտ–ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արամ Պողոսյանը, Ֆորդ տրանզիտ-ի ուղևորն է եղել Ա. Պողոսյանի հայրը՝ 73-ամյա Հրաչ Պողոսյանը, իսկ Դեյվու–ն վարել է Երևանի բնակիչ, 58-ամյա Նորիկ Խանդանյանը։ 




Լրահոս