
Հունիսի 29-ին կշարունակվեն Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի խաղերը: Այսօր կկայանան հետևյալ հանդիպումները:
Երևանի ժամանակով 20:00 կհանդիպեն Հոլանդիայի և Մեքսիկայի հավաքականները: Իսկ 23:59 խաղադաշտ դուրս կգան Կոստա-Ռիկան և Հունաստանը: Այս երկու խաղերի հաղթողներն էլ կհանդիպեն արդեն 1/4-րդ եզրափակչում: