Մարտի 1-ին` ժամը 21.00-ին, Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:Պարզվել է, որ նրանք ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց շենքի հետնամասում գտնվող 6 մ բարձրության պատնեշի վրա զրուցելիս անզգուշությամբ վայր են ընկել:Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Ալկոհոլի ազդեցության տակ ընկել են 6 մետրանոց պատնեշի վրայից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ