Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում կոլումբացիները Խամես Ռոդրիգեսի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տարան Ուրուգվայի հավաքականի նկատմամբ:
28-րդ րոպեին Ռոդրիգեսն առաջ մղեց կոլումբացիներին: Ընդմիջումից հետո Խամես Ռոդրիգեսը կրկնապատկեց կոլումբացիների առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ: Ուրուգվայը ստեղծեց գոլային պահեր, որոնք չօգտագործեց:
ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ
Կոլումբիա – Ուրուգվայ՝ 2:0
Ռոդրիգես, 28, 50