Կրասնոդարում ուղղաթիռի վթարից հայազգի հայր ու դուստր են զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ի երեկոյան Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի շրջանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել:  Ուղղաթիռում, որն ուղևորվում էր Սոչի,  գտնվել են օդաչու Անդրեյ Գոնչարենկոն, եւ ազգությամբ հայ երկու ուղեւորներ. 45-ամյա Սամվել Ելուգյանը եւ նրա 22-ամյա դուստր Ալինա Ելուգյանը: 

Ինչպես հաղորդում է Lifenew, -ը ուղղաթիռը չվերթ է իրականացրել Սոչի-Գուլկևիչի-Սոչի երթուղով: Ականատեսների խոսքով` Սոչի վերադառնալիս թռիչքի ընթացքում ուղղաթիռի հետևի հատվածը պոկվել է, ինչի արդյունքում էլ այն օդում մասնատվել է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս