Է. Մամեդյարով. Մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի չձգձգվեն խաղաղության բանակցություններն ու համաձայնագրի կնքումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ելույթ է ունեցել Բաքվում , որում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.”Մենք կարողացել ենք լավ հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ: Սակայն կա պատճառ, որը խանգարում է մեր տարածաշրջանի զարգացմանը: Դա Ղարաբաղյան հակամարտությունն է:  Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:Շփման գծում կողմերի միջեւ հեռավորությունը երբեմն հասնում է 60 մետրի, ինչն առաջացնում է անվտանգության հետ կապված անհանգստություն: Հայաստանում ընտրություններ են սպասվում: Հեշտ չի լինելու, սակայն մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի չձգձգվեն խաղաղության բանակցություններն ու համաձայնագրի կնքումը:Միջազգային հանրությունը նույնպես հակված է այդ տրամաբանությանը”: 




Լրահոս